Վաշինգտոնը և Մոսկվան Սիրիայի հարցով երկխոսության մեջ առաջընթաց են գրանցել. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնության փոխարտգոծնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքով՝ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի և Վաշինգտոնի միջ ընթացող երկխոսության ճանապարհին առաջընթաց կա։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Հայտարարությունը Ռյաբկովն արել է Չինաստանի ու Ճապոնիայի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա հավելել է, ոչ չնայած ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին, Ռուսաստանը տարածաշրջանային հակամարտության հարցերով բանակցությունները Միացյալ Նահանգների հետ չի դադարեցրել։