211652_close_icon
views-count6894 դիտում article-date 14:16 23-08-2017

Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնել է Բաղդադ՝ քրդերի հետ բանակցելու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն երեկ երեկոյան այցելել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Rudaw հեռուստաալիքին։ Վերջինի տեղեկություններով՝ Չավուշօղլուն այսօր մեկնելու է Էրբիլ՝ Քրդստանի ինքնավարության մայրաքաղաք, որտեղ հանդիպումներ է անցկացնելու Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի, վարչապետ Հայդար ալ-Աբադիի և արտգործնախարար ալ-Ջաֆարիի հետ։ Էրբիլում Չավուշօղլուին կընդունի Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին։

Նմանատիպ նյութեր