20114 դիտում
22:03 19-08-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ 28-ամյա վարորդը «Mercedes GLS»-ով կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսացույցը և բախվել նորատունկ ծառին․ ըստ վարորդի՝ պատճառը մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Գևորգ Վարդանյանը իր վարած «Mercedes GLS» մակնիշի «55 AV 055» համարանիշի ավտոմեքենայով Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող լուսացույցին, կոտրել այն և բախվել նորատունկ ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները։
Վթարի փաստով նշված գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Դեպքի վայրում վարորդը հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։
Պարեկները պարզել են, որ «Volkswagen»-ը վարել է Երևանի բնակիչ 52-ամյա Մարիաննա Գալստյանը։
Պարեկային ծառայությունը պարզում է՝ այդ տեղեկությունը հավաստի է, թե ոչ։
«Mercedes GLS»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննություն, եղել է սթափ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1468 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)