2737 դիտում
20:33 22-08-2017
Շենգավիթ վարչական շրջանի Ա. Կարապետյանի անվան պուրակում տեղի է ունեցել «Պարում է Շենգավիթը» համերգային ծրագիրը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ա. Կարապետյանի անվան պուրակում տեղի է ունեցել «Պարում է Շենգավիթը» համերգային ծրագիրը:
Միջոցառման ընթացքում ռազմահայրենասիրական երգերի ու պարերի կատարումներով ելույթ են ունեցել սիրված երգիչ-երգչուհիներ և պարային խմբեր: Հայկական ազգագրական պարերով հանդես են եկել «Կարին» ավանդական երգի և պարի համույթի սաները, ինչպես նաև «Մարաթուկ» ազգագրական համույթը:
Այնուհետ, «Արշակ Դաբաղյանի անվ. Մայր Մանե» սոցիալական ՀԿ-ի հետ համագործակցությամբ կազմակերպվել է հայկական ավանդական պարերի ուսուցում՝ «Պարենք հայերեն» խորագրով, որի ընթացքում ներկաները սովորել են պարային շարժումներ ու պարել համույթների հետ:
Նմանատիպ նյութեր
1331 դիտում
19:10 04-09-2015
Ա. Կարապետյանի անվան պուրակում ավարտին են մոտենում բարեկարգման աշխատանքները
1637 դիտում
13:38 29-08-2015
Լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Շենգավիթը. լուսանկարներ
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք