Կարեն Կարապետյանի շուրջ օղակը սեղմվում է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ օղակը սեղմվում է: Հայաստանյան վերջին բերքաղաքական բոլոր պրոցեսների հիմքում մի խնդիր է. Կարեն Կարապետյանին զրկել 2018-ից հետո իշխանությունը ստանձնելու թեկուզ չնչին հնարավորությունից: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք կառավարությունը, ԱԺ նախագահությունը, ինչպես նաև կառավարությանն առընթեր մարմինները Կարեն Կարապետյանի քաղաքական վերահսկողության տակ ընկնելու հեռանկարից հնարավորինս ապահովագրված լինեն:
Այս հանգամանքով են պայմանավորված ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շուրջ գործընթացները, Կարեն Կարապետյանի և ՀՅԴ-ի միջև լարվածության հրահրումը, «Ծառուկյան» դաշինքի շուրջ ծավալվող իրադարձությունները, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ակտիվությունները:
Ենթադրվում է, որ Կարեն Կարապետյանին հիմնական հարվածը կհասցնի ՀՀԿ-ՀՅԴ առաջիկա օրերին սպասվող կոալիցիոն համաձայնագրի տեսքով, որով Դաշնակցությունն իշխանության իրական և ավելի ընդգրկուն փաթեթ կստանա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]