211652_close_icon
views-count46528 դիտում article-date 09:43 22-08-2017

Շիրակի մարզում 27-ամյա վարորդը ձմերուկով բարձված Ford Transit-ով բախվել է հաստաբուն ծառին. նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:30-ի սահաններում Ford Transit մակնիշի 26 AA 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Բայանդուր գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հատուկ տեխնիկայի և հիդրովլիկ սարքավորումների օգտագործմամբ ավտոմեքենայից դուրս են բերել այնտեղ արգելափակված վարորդին՝ 27-ամյա Հենրիկ Մուրադյանին, ում օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, այնուհետև տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն։ Մինչ կժամանեին փրկարարները, քաղաքացիներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին՝ 23-ամյա Հովհաննես Վարդանյանին, ով նույնպես տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փրկարարներն այնուհետև կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան բարձված է եղել ձմերուկով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր