211652_close_icon
views-count58507 դիտում article-date 20:34 11-11-2023

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, Ford Transit-ով բախվել է ծառերին․ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի  ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:35-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության սահման - Վանաձոր Մ6 միջպետական ավտոճանապարհի 35 կմ հատվածում Արցախի Հանրապետության քաղաքացի 51-ամյա Վահե Արզումանյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել ծառերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Նրան ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիների և պարեկների օգնությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Նրանցից պահանջվել է մոտ 1 ժամ՝ վարորդին արգելափակումից դուրս բերելու համար, ապա պատգարակով փրկարարները մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, որից հետո հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և ոստիկանության Թումանյանի բաժնի պետը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արտյոմ Բաբաջանյանն ու Դավիթ Պողոսյանը։

Վթարի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանություն Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր