211652_close_icon
views-count5333 դիտում article-date 12:07 21-08-2017

ԱՄՆ-ում արևի ամբողջական խավարումը կերևա միանգամից 2 ափերին

Արևի ամբողջական խավարումը կարող են տեսնել ԱՄՆ-ում, երկուշաբթի օրը։ Այն կերևա երկրի երկու ափերում, հաղորդում է Ria Novosti-ն։ Երևույթն արդեն անվանումէ սատցել՝ «Ամերիկյան մեծ խավարում»։ Ամբողջական խավարմանը մարդիկ կարող են ականատես լինել Օրեգոն նահանգից մինչև Միչիգան նահանգ։ Մնացյալ նահանգներում այն մասամբ կարող է երևալ։ Այն վայրերում, որտեղ արևի խավարումն ամբողջական է լինելու, կտևի 1 րոպե 8 վայրկյանից մինչև 2 րոպե 40 վայրկյան։ Ամբողջական խավարումը կնկատվի ԱՄՆ-ի 14 նահանգներում։ Շերտագիծը կմիավորի երկրի Արևելյան և Արևմտյան ափերը՝ մոտ 113 կմx4,8 հազար կմ մակերեսով տարածքում: Առաջինը խավարումը կտեսնեն Օրեգոն նահանգի Նյուփորթ քաղաքի բնակիչները, տեղի ժամանակով ժամը 09։04-ին։

Նմանատիպ նյութեր