211652_close_icon
views-count2011 դիտում article-date 13:35 09-04-2021

Թող հրապարակեն ապրիլյանի մարտերի մասին այսպես կոչված զեկույցն ու բացահայտեն տարիներով տարածած ստերը, այդպես կերևա՝ ում ջանը կփշաքաղվի․ Արտակ Զաքարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պատասխանելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը, խոսելով Զաքարյանի մասին հայտարարել էր, թե  «ձեր ջանը կփշաքաղվի, թե ինչ բացահայտումներ ունի քննիչ հանձնաժողովը»։

Արտակ Զաքարյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Իսկ Քոչարյան Անդրանիկի ջանը ամոթից ու զավեշտից չի փշաքաղվո՞ւմ, երբ իր «քաղաքական թիմին» կողքից նայում է։ Թող հրապարակե՛ն ապրիլյանի մարտերի մասին այսպես կոչված զեկույցը, ու դրանով էլ կբացահայտեն տարիներով տարածած իրենց մունդռիկ ստերը։ Այդ ժամանակ կերևա, թե ում ջանը կփշաքաղվի։

Եթե մի հանձնաժողով էլ Նիկոլի վարած քաղաքականությունն ու խայտառակ պատերազմը ուսումնասիրի, դրա զեկույցից նույնիսկ Մերուժան Արծրունու, Հուդայի ու Բրուտոսի ջանն էլ փշաքաղվի՝ հանդերձյալ աշխարհում։

հ.գ.

«Դավաճություն՝ առանց սահմանների կամ անսահման դավաճանություն» ՍՊԸ բացեք, ավելի սազական կլինի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Իսկ Քոչարյան Անդրանիկի ջանը՝ ամոթից ու զավեշտից չի փշաքաղվո՞ւմ, երբ իր «քաղաքական թիմին» կողքից նայում է։ Թող...

Posted by Artak Zakaryan on Friday, April 9, 2021

Նմանատիպ նյութեր