211652_close_icon

Ահաբեկիչները կրակ են բացել Դամասկոսում միջազգային ցուցահանդեսի վրա

views-count5400 դիտում article-date 17:31 20-08-2017
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ահաբեկիչները հրաձգության են սկսել միջազգային ցուցահանդեսի անցկացման տարածքում, ինչի հետևանքով մահացել է 4 և տուժել առնվազն 4 մարդ: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ ցուցահանդեսի մասնակիցների վրա հրթիռային արկ է ընկել: Հարձակում իրականացնողները եղել են Արևելյան Գուտաի ահաբեկիչները: Ցուցահանդեսին ներկա է եղել 43 երկրի ներկայացուցիչ:

Նմանատիպ նյութեր