Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում հինգ մարոկկացի հարձակվել են անցորդների վրա
Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում մարոկկացի18-ամյա երիտասարդը դանակով հարձակվել է անցորդների վրա: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ոստիկանությունը կրակ է բացել հարձակվողի վրա և ձերբակալել նրան: Ոստիկանությունը միջադեպը որակել է որպես ահաբեկչություն:
Միջադեպի հետևանքով զոհվել էր 2 Ֆինլանդիայի քաղաքացի, 8 մարդ ստացել էր վնասվածքներ։
Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ևս չորս մարոկկացի է ձերբակալել: