Տուրկու քաղաքում ահաբեկչության հետևանքով վիրավորված 4 մարդ դեռևս հիվանդանոցում է
Ֆինլանդիայի տուրկու քաղաքում ահաբեկչության հետևանքով վիրավորում ստացած 4 մարդ դեռևս հիվանդանոցում է: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` նրանց թվում է նաև 18-ամյա մարակկացին, ով կասկածվում է ահաբեկչությունը կազմակերպելու մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Տուրկու քաղաքում մարոկկացի18-ամյա երիտասարդը դանակով հարձակվել էր անցորդների վրա: Ոստիկանությունը կրակ էր բացել հարձակվողի վրա և ձերբակալել նրան: Միջադեպը որակվել էր որպես ահաբեկչություն: Զոհվել էր 2 Ֆինլանդիայի քաղաքացի, 8 մարդ ստացել էր վնասվածքներ։