Ոստիկանությունը պարզել է Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի ահաբեկչության կասկածյալի ինքնությունը
Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ պարզել է Տուրկու քաղաքում ահաբեկչական ակտի գլխավոր կասկածյալի ինքնությունը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` գլխավոր կասկածյալը ծնվել է 1994 թվականին Մարոկկոում:
«Ոստիկանները խոսել են գլխավոր կասկածյալի հետ: Նա ցանկություն է հայտնել շփվել հարցաքննումն անցկացնող ոստիկանի հետ», - ասվում է հայտարարությունում։
Ոստիկանությունը չի հրապարակել կասկածյալի անունը:
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել մի քանի մարդ: