Իզմիրում 3-ամյա տղան մահացել է` 10 ժամ մնալով դպրոցական ավտոբուսի մեջ
Թուրքիայի Իզմիր քաղաքում 3-ամյան տղան, 10 ժամ մնալով դպրոցական ավտոբուսի մեջ, մահացել է: Այդ մասին գրում է lenta.ru-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` վարորդը չի նկատել, որ ավտոբուսի սրահում երեխա է մնացել և փակել է դռները: Երեխային մանկապարտեզի աշխատողները նկատել են այն ժամանակ, երբ նա արդեն անգիտակից է եղել: Նրան դուրս են հանել ավտոբուսից, սակայն տղան այդպես էլ ուշքի չի եկել:
Մանկապարտեզի աշխատակիցները փորձել են ծնողներից թաքցնել ճշմարտությունը` ասելով, որ երեխային ճաշի ժամանակ չեն կարողացել արթնացնել քնից: Սակայն ծնողներին կասկածելի է թվացել նրանց ասածները:
Ոստիկանությունն արդեն վարորդին ձերբակալել է: