Իզմիրում 6 մարդ է ձերբակալվել մայիսի 1-ին ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով
Թուրքիայի Իզմիր քաղաքում այսօր առավոտյան ձերբակալվել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 6 ենթադրյալ գրոհայիններ։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ոստիկանության նախնական տվյալներով՝ ձերբակալվածները ծրագրել էին մայիսի 1-ին՝ Աշխատանքի միջազգային օրն ահաբեկչություն իրականացնել։
Անցկացված ստուգայցերի արդյունքում ոստիկանությունն առգրավել է բազմաթիվ փաստաթղթեր, որոնք առնչություն են ունեցել ԴԱԻՇ-ի հետ։