211652_close_icon
views-count4904 դիտում article-date 15:08 17-08-2017

«ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները. ԼՐԱՑՎԱԾ

Օգոստոսի 17-ին, ժամը 14.42-ի դրությամբ օդանավն իրականացնում է 15-րդ թռիչքը: Ժամը 11:39-ին ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 13-րդ, ժամը 12:57-ին՝ 14-րդ թռիչքը դեպի Խոսրովի անտառի պետական արգելոց: Այսօր առավոտյան ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում, որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով: Ժամը 10:00-ի սահմաններում ինքնաթիռն իրականացրել է 12-րդ թռիչքը: Խոսրովի արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և ներկայումս անձրևի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր ապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: ՀՀ ԱԻՆ 42 փրկարար և 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները:

Նմանատիպ նյութեր