211652_close_icon
views-count15408 դիտում article-date 18:16 16-08-2017

Հայաստանում 9-ամյա կրթությունից հետո ուսումը չշարունակողների թիվը չնչին է. փորձագետ

Հայաստանում պարտադիր էր 9-ամյա կրթությունը, բայց հանրակրթության մասին օրենքի նոր դրույթով այն կդառնա 12-ամյա: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասել է, որ աշխարհում 12-ամյա պարտադիր կրթությունը կայուն զարգացման նպատակներից է: Նախկինում, երբ երեխան ավարտում էր 9-րդ դասարանը, նա կարող էր ավագ դպրոց կամ որևէ արհեստագործական ուսումնական հաստատություն դիմել կամ ոչ՝ իր ցանկությամբ, իսկ այժմ 9-րդ դասարանն ավարտողները պետք է պարտադիր հաճախեն կա՛մ ավագ դպրոց, կա՛մ էլ արհեստագործական, կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն ասել է, որ 9-ամյա կրթությունից հետո ուսումը չշարունակողների թիվը չնչին է: «2016թ.-ին մենք հետազոտություն ենք անցկացրել, որի արդյունքները ցույց են տվել, որ 9-ից հետո մոտ 98 տոկոսը շարունակում է կրթությունը: Այսինքն, ըստ էության, պետությունը խնդիր ունի լուծելու 2 տոկոսի հարցը, որ կրթությունը շարունակեն»,- նշել է Արտակ Պողոսյանը: [url=https://jam-news.net/?p=54245&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր