640 դիտում
20:08 26-01-2023
Մեկնարկել է «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» ծրագիրը
Սույն թվականի հունվարի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպումը։
Ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մշակելու են նոր համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հենքի վրա։ Կստեղծվի ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտային ցանց Հայաստանի, Ուկրաինայի և եվրոպական երկրների միջև, որը կծառայի որպես հարթակ՝ ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական և հետազոտական գործունեություն իրականացնելու համար։
Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը և Արամ Մեյմարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Ուկրաինայում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Սվիտլանա Շիտիկովան, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրեններ, ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ, Ուկրաինայի Սումիի ազգային ագրարային համալսարանի, Ջրի և բնապահպանական ինժեներիայի ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ։ Միջոցառումը բացեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը։
Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։ «Մենք ականատես ենք, թե ինչպես է ավիրվում Արարատյան դաշտի բնությունն արտեզյան աղբյուրների ոչ ռացիոնալ օգտագործման հետևանքով, ոչնչացվում Սևանա լճի կենդանական և բուսական աշխարհը, իսկ հիդրոէլեկտրակայանների շահագործումն ազդում է էկոցենոզների վրա: Ցավոք, բնակչության զգալի մասը լիովին չի զգում բնապահպանական աղետի մասշտաբները, և, հետևաբար, էկոլոգիական կրթությանն ուղղված այս կարևոր ծրագրի մեկնարկը մեզ համար չափազանց արժեքավոր է։ Առանձնապես ողջունելի է ծրագրում Գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնների ակտիվ մասնակցությունը։ Ակադեմիայի նախագահության անունից հաջողություն եմ մաղթում ձեր գերազանց նախաձեռնությանը», - ասաց Ռուբեն Հարությունյանը։
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն ասաց․ «Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ստեղծել և զարգացնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների մագիստրոսական ծրագրեր Հայաստանում և Ուկրաինայում, որոնք համարժեք կլինեն եվրոպական նմանատիպ առաջատար ծրագրերին, կարձագանքեն ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը։ Նաև կստեղծվեն լաբորատորիաներ Հայաստանում և Ուկրաինայում»։ Արմեն Սարգսյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Հիդրոկենսաբանություն և ակվակուլտուրա» ամբիոնը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ասաց․ «Հայաստանում, կլիմայի փոփոխությամբ և ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, մեծացել է գոլորշիացման մակարդակը, նկատվում է ջրային ռեսուրսների սակավության խնդիր, ուստի ջրային կենսաբանական պաշարների արդյունավետ կառավարումը կարևորվում է։ Ձկնային պաշարների պահանջարկը բավարարելու հուսալի աղբյուր է ակվակուլտուրան, որի զարգացման համար կարևոր նշանակություն ունեն ձկների կառուցվածքային կենսաբանական և էկոլոգիական առանձնահատկությունների մասին խորը գիտելիքները, դրանց վրա հիմնված ապագա ձկնաբույծի կարողություններն ու հմտությունները։ Շրջակա միջավայրի նախարարությունը ողջունում է մագիստրոսական նոր կրթական ծրագրի ներդրման մտահղացումը, ինչը հիմք կհանդիսանա ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների կառավարիչների պատրաստման համար»։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշեց․ «Այսօր ձկնաբուծության ոլորտը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի արագ զարգացող ճյուղերից է։ 2022 թվականին այս ոլորտում արտադրանքը հասել է 25 հազար տոննայի, 2021 թվականի հետ համեմատ աճը եղել է շուրջ 25 տոկոս։ Ամբողջ աշխարհում աճում է պահանջարկը պարենի նկատմամբ, միաժամանակ, գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ։ Դրանցից առանձնացնեմ գլոբալ տաքացումը, որը պարտադրում է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործում, ինչը կապահովի գյուղատնտեսության ոլորտի հավասարաչափ զարգացում։ Մենք կարող ենք ունենալ ավելի շոշափելի արդյունքներ, եթե ոլորտն ապահովված լինի բարձրորակ մասնագետներով, ովքեր կառաջնորդվեն նորագույն մեթոդներով և տեխնոլոգիաներով»։
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, շնորհավորելով ծրագրի մասնակիցներին, ասաց․ «Մենք կունենանք նոր մասնագետներ, ովքեր կբերեն նոր մոտեցումներ՝ ինչպես գործել գյուղատնտեսության, ակվակուլտուրայի, ձկնային տնտեսությունների ոլորտներում»:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանն ասաց․ «Սա այն եզակի հնարավորությունն է, երբ գիտական կազմակերպությունները և ԲՈՒՀ-երը կարող են միավորել իրենց ջանքերը՝ խթանելով հետազոտահեն, գիտահեն կրթությունը։ Մենք և մեր գործընկերները կաշխատենք լավագույն կերպով այս ծրագիրն իրականություն դարձնելու համար։ Այս համագործակցությունը նաև նոր ծրագրերի, նոր գաղափարների լայն հարթակ է»։
Հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը կնքեցին համագործակցության հուշագիր։
«Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից։ Եվրոպական գործընկերներն են Դուբրովնիկի համալսարանը, Պորտոյի համալսարանը, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանը Նիտրայում։ Ուկրաինական գործընկերներն են Սումիի ազգային ագրարային համալսարանը, Ջրի և բնապահպանական ինժեներիայի ազգային ինստիտուտը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»