Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային
Թուրքական իշխանությունները բողոքի նոտա են հղել Գերմանիային՝ կապված թուրք իմամ Ադիլ Օքսյուզի՝ Գերմանիա փախնելու հետ։ Անկարան պահանջել է Բեռլինից պարզել, թե արդյո՞ք իմամը գտնվում է Գերմանիայի տարածքում, եթե՝ այո, ապա թուրքական կողմն անհապաղ արտահանձնում է պահանջելու, հաղորդում է Haberturk-ը։
Իմամին մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը անդամակցելու, Թուրքիայում ապստամբների գործողությունները ղեկավարելու մեջ, մեղադրանքներից հետո հայտնի դարձավ, որ նա փախել է Գերմանիա։
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ տեղեկություն չունի Օքսյուզի գտնվելու վայրի մասին, սակայն թուրքական իշխանություններին պատասխանը չէր բավարարել և նրանք նոտա են հղել։