Թուրքիան բողոքի նոտա է հղել Լիբիային
Թուրքիայի ԱԳ նախարարությունը բողոքի նոտա է հղել Լիբիային՝ կապված Լիբիայի ջրերում նախօրեին թուրքական բեռնափոխադրող նավը կրակահերթի ենթարկելու հետ:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան խստագույնս դատապարտում է միջադեպը և պահանջում, որպեսզի Լիբիայի իշխանությունները գտնեն և պատժեն մեղավորներին:
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական նավը կրակահերթի տակ էր հայտնվել, որի ժամանակ սպանվել է նավի կապիտանի օգնականը, անձնակազմի մի քանի անդամներ վիրավորվել էին: Նավը հարձակման էր ենթարկվել ինչպես ցամաքից, այնպես էլ օդից: