4285 դիտում
23:56 01-08-2021
Թուրքիան բողոքի նոտա է հղել Հունաստանին՝ թուրք քաղաքացու սպանության առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի իշխանությունները թուրքական ԱԳՆ են հրավիրել Հունաստանի ժամանակավոր հավատարմատարին, որտեղ նրան բողոքի նոտա են փոխանցել՝ թուրք-հունական սահմանին, Էդիրնե նահանգում Թուրքիայի քաղաքացու սպանության առթիվ:
Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ հուլիսի 31-ին՝ Էվրոս գետի թուրքական ափին, որի հունով մասամբ անցնում է երկու երկրների միջև սահմանը, հունական կողմից կրակ բացելու արդյունքում սպանվել է 43-ամյա թուրք:
Մինչդեռ հունական կողմը հերքել է բոլոր մեղադրանքները: Հունական լրատվամիջոցները հայտնում է, որ Հունաստանը որևէ կապ չունի 43-ամյա թուրքի մահվան հետ: Միջադեպը տեղի է ունեցել Էվրոս Գետի թուրքական ափին, դրան մասնակից են եղել ապօրինի միգրանտներ տեղափոխող երկու հոգի, որոնցից մեկը հարբած է եղել:
Աթենքը պարզաբանել է, որ հետաքննությունն անցկացվել է ինչպես բանակում, այնպես էլ՝ ոստիկանությունում և հաստատվել է, որ հունական կողմից կրակոցներ չեն եղել: Հունական կողմը պնդում է, որ Էվրոսի միջադեպը Թուրքիան օգտագործում է քարոզչական նպատակներով՝ մտադիր լինելով մեղքը բարդել Հունաստանի վրա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1223 դիտում
12:03 12-05-2015
Թուրքիան բողոքի նոտա է հղել Լիբիային
7080 դիտում
13:56 16-08-2017
Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային
5306 դիտում
15:29 09-01-2022
Ղրղզստանը նոտա է հղել Ղազախստան՝ իր քաղաքացու կալանավորման կապակցությամբ
Այս բաժնից
1114 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1018 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1060 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»