Հրապարակվել են Պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի մասնակիցների գործունեության եռամսյակային գնահատականները
ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը հաստատելու մասին» N348-Ն հրամանի (ուժի մեջ է մտել 2017 թվականի օգոստոսի 11-ից) համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների (գործակալների) և պոտենցիալ մասնակիցների գործունեության եռամսյակային գնահատականները: Գնահատվող ժամանակատվածն ընդգրկում է 2016 թվականի հոկտեմբերից մինչև 2017 թվականի հուլիսը:
Գնահատման արդյունքները՝ [url=http://minfin.am/hy/page/arajnayin_dilerner_gortsakalner_/]այստեղ[/url]: