Հրապարակվել են ՊԵԿ գործունեության վերաբերյալ եռամսյակային համառոտագրերը
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքէջում շարունակում է հրապարակել ՊԵԿ գործունեության վերաբերյալ եռամսյակային համառոտագրերը։ Արդեն հասանելի է 2025 թվականի չորրորդ եռամսյակի համառոտագիրը՝ https://src.am/am/…/Hamarotagir_4_eramsyak_%202025
Համառոտագրում ներկայացված են 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում ընդունված հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, դրանց համառոտ նկարագրություններն ու պաշտոնական աղբյուրների հղումները։
Հարկային և մաքսային օրենսդրության նորություններից բացի համառոտագրում կարելի է ծանոթանալ նաև տվյալ եռամսյակում Կոմիտեի գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշներին։
Փաստաթղթում ներառված է նաև Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։