Փրկարարներն ապամոնտաժել են ազբեստյա ծածկը
Օգոստոսի 15-ին, ժամը 12:15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի 4 շենքի տանիքից երկաթյա թիթեղ է կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ապամոնտաժել են ազբեստյա ծածկը՝ մոտ 1 քմ: