Փրկարարներն ամրացրել են պատշգամբի ծածկը
Մարտի 5-ին, ժամը 17:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի (1-ին հարկ) պատշգամբի ծածկը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ամրացրել են պատշգամբի ծածկը (4 քմ):