211652_close_icon

Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվում են լուսացույցի աջ սեկցիայով խաչմերուկներում սեկցիայի ուղղությամբ երթևեկությունն անընդհատ դարձնելու հնարավորությունները

views-count10747 դիտում article-date 23:30 15-08-2017
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվում են Երևան քաղաքի լուսացույցի աջ սեկցիայով խաչմերուկներում սեկցիայի ուղղությամբ երթևեկությունն անընդհատ դարձնելու հնարավորությունները, որոնցից յուրաքանչյուրի փոփոխության մասին վարորդները լրացուցիչ կտեղեկացվեն լրատվամիջոցների միջոցով: Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով փոփոխություն կատարված նման խաչմերուկներում աջ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում ու հորդորում ենք լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին:

Նմանատիպ նյութեր