Ավարտվում է «Օձունի նոր կյանք» ծրագրի վերջին փուլը՝ ԽՍՀՄ տարիներին քանդված կամարաշարի վերականգնմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հաշված օրեր են մնացել մինչ Օձունի վերածնունդ ծրագրի ավարտը: Սկսած 2011 թվականից փլուզման վտանգի առջև կանգնած Լոռվա թագուհին նոր շունչ ստացավ: Եվրոպական նորագույն տեխնոլոգիաներ, որոնք մինչ այդ Հայաստանում երբևէ չէին կիրառվել, լուծումներ, որոնք հուշարձանների վերականգնման հարցում աննախադեպ էին ամբողջ հետխորհրդային տարածքում:
Շինարարական ներգործությունը չպե՛տք է խաթարի պատմաճարտարապետական հուշարձանի տեսքը: Սա «Օձունի նոր կյանք» ծրագրի կարգախոսն էր, որն իրականություն դարձավ:
Օձունում եռում են վերջին փուլի աշխատանքները. վերականգնվում է ԽՍՀՄ տարիներին վերակառուցման նպատակով քանդված և երկրի փլուզման պատճառով այդպես էլ չվերականգնված հյուսիսային կամարաշարը:
Այժմ նախապատրաստական թեժ փուլում է գտնվում ծրագրի ավարտին նվիրված արարողությունը:
Արարողություն, որին Օձունի գմբեթավոր բազիլիկը կարծես նոր թևեր ստացած ամուր հիմքի վրա թռչելկու է իր դեպի իր կյանքի հերթական հազարամյակը: