2017 թվականի հունվարից մինչև օգոստոս Եվրոպան ընդունել է մոտ 120.000 փախստականների
Այս տարվա հունվարի ամիսց մինչև այսօր Եվրոպա է ժամանել 118.227 փախստական։ Նման տվյալներ է այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել Միգրացիայի միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլլմանը, փոխանցում է Ria Novosti-ն։
Վերջինիս խոսքով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարվա ցուցանիշները 2 անգամ պակաս են։ Նախորդ տարի Եվրոպա ժամանած փախստականների թիվը հասել էր 265.640-ի։
Օգոստոսի 13-ի դրությամբ Միջերկրական ծովում խեղդված փախստականների թիվը կազմել է 2408։
Առավել շատ փախստական է հասել Իտալիայի ափեր /97 հազար 293 մարդ/, երկրորդ տեղում Հունաստանն է, որի ափեր հասած փախստականների թիվը կազմում է 12,191, երրորդում Իսպանիան է՝ 8.385 մարդ, իսկ չորրորդում՝ Կիպրոսը, որի ափեր է հասել 358 փախստական։