Դիեգո Կոստա. «Չելսին» ինձ վերաբերվում է, ինչպես՝ հանցագործին
«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան մեկնաբանել է իրավիճակը, երբ նրան հեռացրել են թիմից:
«Իմ մուտքը թիմի հանդերձարան արգելափակել են՝ արգելելով շփվել թիմակիցների հետ: Կարծես հանցագործ լինեմ: Չեմ կարծում, որ դա ազնիվ է. այդպես ինձ հետ վարվել այն բանից հետո, ինչ արել եմ «Չելսիի» համար: (Կոստան Անգլիայի վերջին առաջնությունում «Չելսիի» լավագույն ռմբարկուն էր:)
Ինձ մեկ շաբաթ լրացուցիչ արձակուրդ են տրամադրել և դրանից հետո անընդհատ տուգանում են:
Նրանք ցանկանում են, որ ես մարզվեմ երիտասարդական թիմում, սակայն ես չեմ պատրաստվում դա անել: Ես հանցագործ չեմ և ոչ մի վատ բան չեմ արել:
Եթե նրանք ցանկանում են ինձ տուգանել, ապա ինչ արած. թող տուգանեն», ասել է Կոստան:
Նշենք, որ Կոստայի պայմանագիրը «Չելսիի» հետ գործում է մինչև 2019 թվականը: