4788 դիտում
20:24 13-08-2017
Շոտլանդացի գիտնականներն Անտարկտիդայում մոտ 100 հրաբուխ են հայտնաբերել
Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի գիտնականները Անտարկտիդայի հսկայական սառցաշերտի տակ 91 հրաբխային կետեր են հայտնաբերել։
Հետազոտական խմբի անդամներից Ռոբերտ Բինգեմի խոսքով՝ այժմ Անտարկտիդան կարող է համարվել «հրաբխային ամենակենտրոնացված գոտին»։
Հրաբուխները հայտնաբերվել են հարավային մասում, ռադարների միջոցով, որոնք ամրացվել էին օդանավերի ու ցամաքային տրանսպորտային վրա։ Դրանց ավելացվել են տիեզերքից արված լուսանկարները, որպեսզի ավելի ճշգրիտ որոշվի դրանց տեղանքը։ Բոլոր հրաբուխները գտնվում են 2 կմ հաստությամբ սառցաշերտի տակ, իսկ նրանց բարձրությունը կազմում է 100-3850 մետր։
«Եթե որևէ հրաբխի ժայթքում տեղի ունենա, այն կհանգեցնի սառցադաշտերի անկայունությանը և հալոցքի»,-մեջբերում է The Guradian թերթը Բինգեմի խոսքը։
Այժմ գիտնականները պետք է պարզեն, թե որքան ակտիվ են հայտնաբերված հրաբուխները և ինչպիսին է նրանց ժայթքման հավանականությունը։
Նմանատիպ նյութեր
1722 դիտում
17:44 02-05-2015
Գիտնականներն աստղերի «գերեզման» են հայտնաբերել
1010 դիտում
19:14 19-05-2015
Գիտնականներն աստղերի զանգվածային կուտակումների նոր տեսակ են հայտնաբերել
4328 դիտում
14:05 28-10-2016
Գիտնականներն առաջին անգամ դինոզավրի քարացած ուղեղ են հայտնաբերել
Այս բաժնից
1075 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1486 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է
1285 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը