Գիտնականներն աստղերի զանգվածային կուտակումների նոր տեսակ են հայտնաբերել
Եվրոպացի գիտնականների խումբը աստղերի զանգվածային կուտակումներ է հայտնաբերել, որոնք գտնվում են «Ցենտավր Ա» հսկայական պարուրաձեւ գալակտիկայում: Այն Երկիր մոլորակից գտնվում է 12 լուսային տարվա հեռավորության վրա:
Աստղային գնդաձեւ կուտակումները տարբերվում են նախորդ հայտնաբերվածներից: Կուտակումները պտտվում են «Ցենտավր Ա» գալակտիկայի շուրջը: Ընդ որում, աստղագետներին զարմացրել է այն փաստը, որ կուտակումների ընդհանուր զանգվածը զգալիորեն գերազանցում է դրանցում գտնվող բոլոր աստղերի զանգվածը: Ենթադրաբար, կուտակումները «սեւ խոռոչներ» են պարունակում: Այդ տեսակետն ամենահավանականն է, սակայն դեռ պետք է ապացուցվի:
Մասնագետների խոսքով՝ «Ցենտավր Ա» գալակտիկայի շուրջը մոտ 2 հազար աստղային կուտակում կա: