Վտանգի «դեղին» մակարդակ՝ Պեկինում
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ուժեղ սմոգի հետևանքով վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել, ինչի պատճառով երեխաներին, տարեցներին և շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվել տանը մնալ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ըստ տեղի ԶԼՄ-ների, ՃՈ ծառայության աշխատակիցները հրահանգվել են աշխատել պաշտպանիչ դիմակներով, շինտարածքներում դադարեցվել են աշխատանքները:
Քաղաքի որոշ թաղամասերում տեսանելիությունը չի գերազանցում 100 մետրը: