Ամուսնուն կորցրած և 3 երեխաների ու 80-ամյա մոր հետ մենակ մնացած կինը մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գայանե Ղուկասյանի ընտանիքն ապրում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շրջանային 2/5 հասցեում, վարձակալությամբ:
Ամուսինը մահացել է, 3 անչափահաս երեխաների և 80-ամյա մոր հետ Գայանեն ապրում է ոչ մարդկային պայմաններում: Որդին ունի առողջական լուրջ խնդիրներ, և, Գայանեի խոսքերով, բժիշկներն իրենցից հեռացնելու և գործը հեշտացնելու համար ախտորոշում են էպիլեպսիա՝ առանց լուրջ հետազոտություն անելու: Ընտանիքը հայցում է մեր հայրենակիցների և պատկան մարմինների աջակցությունը:
Գայանե Ղուկասյանի հեռախոսահամարներն են՝ [b]+37495 245 454 և +37477 795 298:[/b]
ԻՆԵԿՈԲԱՆԿՈՒՄ Գայանե Ղուկասյանի անունով հաշվեհամար է բացված՝ [b]2050953833167001[/b]: