109361 դիտում
20:37 21-12-2016
«Խնդրանքով և աղաչանքով դիմում եմ Ձեզ՝ իմ կյանքի փրկության համար». մորը կորցրած, առողջական լուրջ խնդիրներով 21-ամյա աղջնակը մեր օգնության կարիքն ունի
Ես խնդրանքով և աղաչանքով դիմում եմ Ձեզ՝ իմ կյանքի փրկության համար:
Ես ունեմ լուրջ առողջական խնդիր. իմ լյարդը գրեթե ամբողջությամբ ախտահարված է «Ավյակոկ» կոչվող պարազիտով, որը Հայաստանում հազվադեպ դեպք է:
Այն բժիշկներին, ում ես դիմել եմ՝ բոլորը հրաժարվել են որևէ բան անել՝ ասելով, որ դա այստեղ՝ Հայաստանում, հնարավոր չէ բուժել կամ վիրահատել, միակ ելքը փոխպատվաստումն է այլ երկրում որքան հնարավոր է շուտ:
Ես այդ ուղղությամբ անգամ չմտածեցի, որովհետև դա ինձ համար անհնար էր, փորձեցի ուրիշ բժիշկ գտնել, որը ինձ այստեղ կվիրահատեր և 2016 թ.-ի օգոստոսի 29-ին Էրեբունի բժշկական կենտրոնում կատարվեց վիրահատությունս:
Վիրահատության առաջին օրից մինջև այսօր վիճակս չի կայունանում, ավելին՝ ավելի վատ է, քան մինչև վիրահատությունն էր:
2016 թ-ի նոյեմբերի 9-ին նորից հետազոտվեցի: Վիրահատությունը ոչնչով չէր օգնել, նույն խոռոչները դեռ լյարդում էին և դրան ավելացել էր ևս մեկ բարդություն՝ հետվիրահատական լյարդի ԱԲՍՑԵՍ (թարախակույտ):
Նույն օրը «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվեց լյարդի դրենավորում, որը պետք է կրեր մշտական բնույթ՝ մինչ փոխպատվաստումը: Վիճակը մի փոքր կայունացավ:
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին ես նորից վատ եմ զգում, ջերմություն ունեմ, քանի որ հարկավոր է կատարել նորից լյարդի դրենավորում: Նախորդը արդեն խցանվել է: Մինչ ես զբաղվում եմ թարախակույտը բուժելով՝ պարազիտը քայքայում է լյարդիս մնացած մասը:
Ես ընդամենը 21 տարեկան եմ: Մայրս նոր է մահացել, հայրս վատառողջ է, ինձ հարկավոր է շտապ լյարդի փոխպատվաստում՝ կարճ ժամանակահատվածում, որի համար անհրաժեշտ է 60 հազար դոլար:
Խնդրում եմ օգնեք ինձ, որքանով որ կարող եք: Նախօրոք հայտնում եմ Ձեզ իմ խորհին շնորհակալությունը:
[b]Ռուզաննա Դանիելյան…[/b]
[b][i]«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ», հաշվեհամար` 11500707069770
Հեռ`. 094-97- 04-21
էլ-հասցե`[email protected][/i][/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
46925 դիտում
21:00 30-04-2018
Մեկուկես տարեկան Ալենը առողջական լուրջ խնդիրներ ունի. փոքրիկը մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
48850 դիտում
22:21 17-05-2018
Մեկուկես տարեկան Ալենը առողջական լուրջ խնդիրներ ունի. փոքրիկը մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան