8904 դիտում
14:07 13-09-2016
Ամուսնուն կորցրած 4 անչափահաս երեխաների 32-ամյա մայրը մեր օգնության կարիքն ունի. լուսանկարներ
«ՀՈՒՅՍ ՀԱՅԻՆ» Բարեգործական կազմակերպությունը [url=https://web.facebook.com/Huyshayinbaregorcakan/posts/555081871343449?__mref=message_bubble]դիմում [/url]է բոլոր բարեգութ մարդկանց.
«Հարգելի՛ էջակիցներ
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԱԾԵԼ
Սահմանամերձ գյուղերում սոցիալական ծայրահեղ պայմաններով հագեցած առօրյան հուսալքության մեջ է գցում մարդկանց, իսկ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում բնակվող 32-ամյա Վարդուհի Մարտիրոսյանի համար ընտանիքի ծանր հոգսերը առավել քան անտանելի են:
Դեռ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին ծանր հիվանդությունը խլեց Վարդուհու երիտասարդ ամուսնու կյանքը: Այդ օրվանից ի վեր Վարդուհին, 4 անչափահաս երեխաները և ամուսնու մայրը մի կերպ գոյատևում են նպաստից ստացված գումարի և փոքրիկ հողամասից հավաքած բանջարեղենի շնորհիվ:
Վարդուհու 4 դպրոցական երեխաները` 12, 10, 6 տարեկան տղաները և 8-ամյա դուստրը շատ ժամանակ կիսաքաղց են մնում և անհրաժեշտ իրերից զուրկ: 3 ապագա զինվոր ունեցող ընտանիքը բնակվում է այնպիսի տան մեջ, որը որպես այդպիսին չի կարելի անվանել: Լուսանկարներից էլ պարզ է դառնում, թե ինչպիսի կիսաքանդ, գորշ, սառը պատերի մեջ է բնակվում Վարդուհու բազմանդամ ընտանիքը: Կացարանի կտուրը վերանորոգման կարիք ունի, իսկ տանը սառը, խոնավ բետոնե գետնի վրա ոտք դնելը արդեն հայտնի է իրենից բխող հիվանդությունների շարքով: Վերանորոգման կարիք ունի նաև բաղնիքը, որի միայն պատերն են կանգուն և զրկված տարրական հիգիենայի պայմաններից, իսկ այստեղ ստիպված լողանում են 4 երեխաներ: Զուգարանը գտնվում է տնից բավականին հեռու, ճանապարհն այնպիսին է, որ սահելով են հասնում զուգարան, ճանապարհն առավել դժվար է ձմռան ամիսներին:
4 երեխաների հագուստը լվանալը ևս դժվար է միայնակ մոր համար և մեծ երազանքներից մեկն է ավտոմատ լվացքի մեքենա ունենալը: Երազանքներն այս ընտանիքի բոլոր անդամների համար գրեթե նույնն են` ունենալ սնունդ` օրերով քաղցած չմնալու համար, հագուստ և կոշիկներ, ինչ-որ չափով վերանորոգված տուն, քանզի հաճախակի են հիվանդանում գորշ, սառը պատերի մեջ անընդմեջ գտնվելով և ոտքը բետոնե հատակին դնելով:
Այս ընտանիքի երազանքները իրականություն կդառնան, երբ կրկին միավորենք մեր ուժերը և հերթական օգնությունը կազմակերպենք միայնակ մոր 4 երեխաների համար: Ստեղծենք նրանց համար եկամտի մշտական աղբյուր և տեսնենք ժպտացող աչքեր ու գոհունակ դեմքեր: «Ընտանի կենդանիներ կարիքավոր ընտանիքներին» ծրագրի շրջանակում ցանկանում ենք Վարդուհու ընտանիքին նվիրել հավեր և հնդկահավեր: Իհարկե, չմոռանալով սննդի, հագուստի, այլ անհրաժեշտ պարագաների, ավտոմատ լվացքի մեքենայի և տան վերանորոգման մասին:
Օգնելու համար խնդրում ենք զանգահարել [b]+37477 81 87 44[/b] հեռախոսահամարով»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
6077 դիտում
16:54 11-08-2017
Ամուսնուն կորցրած և 3 երեխաների ու 80-ամյա մոր հետ մենակ մնացած կինը մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
952 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1012 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
694 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը