Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանից մի քանի հարյուր ամերիկացի դիվանագետների արտաքսելու համար, ինչը Մոսկվայի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների պատասխանն էր, գրում է The Hill պարբերականը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան, քանի որ մենք փորձում ենք կրճատել մեր ծախսերը։ Այժմ ծախսերը ավելի քիչ կլինեն»,-ասել է Թրամփը։
Նշենք, որ Պուտինը հայտարարել էր ՌԴ-ում աշխատող ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների 755 աշխատակիցների ՌԴ-ից հեռացնելու մասին։