«Բարսելոնան» պաշտոնապես 222 մլն եվրո ստացավ Նեյմարի ներկայացուցիչներից
«Բարսելոնան» պաշտոնական հայտարարություն է արել հարձակվող Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխվելու վերաբերյալ:
«Այսօր երեկոյան Նեյմարի ներկայացուցիչները անձամբ են այցելել «Բարսելոնայի» գրասենյակ և վճարել 222 մլն եվրո՝ ֆուտբոլիստին ու ակումբին կապող պայմանագիրը միակողմանի կերպով խզելու նպատակով:
«Բարսելոնան» ՈւԵՖԱ-ին կփոխանցի այս գործողության մանրամասն տեղեկատվությունը, որպեսզի նրանք որոշեն այն կարգապահական միջոցները, որոնք կարող են հետևել այս դեպքում», նշված է հայտարարության մեջ: