Մոսկվայից ժամանած Lamborghini-ի վարորդը Սոչիի ավտոճանապարհին 300կմ/ժ արագությամբ մրցավազքի է դուրս եկել Ferrari-ի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայից ժամանած մեծ արագության սիրահարներն իրենց Lamborghini Huracan, Ferrari, Audi մակնիշի շքեղ ավտոմեքենաներով Սոչիի ավտոճանապարհներից մեկում մրցավազք են կազմակերպել:
Նրանք 15մլն ռուբլի արժողությամբ (ավելի քան 250 հազար դոլար) ավտոմեքենաները Սոչի են բերել հատուկ մեքենաներ տեղափոխող փոխադրամիջոցով:
Երիտասարդ էքստրեմալները 300 կմ/ժ արագությամբ մրցավազքը անցկացրել են գիշերը և, բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտ է ունեցել, քանի որ ավտոճանապարհին նրանցից ոչ ոք ընթացող մեքենաների չի բախվել:
Երիտասարդները տեղի ունեցածը տեսանկարել են և տեղադրել համացանցում:
Ոստիկանությունը տեսանյութի հիման վրա փորձում է պարզել նրանց ինքնությունը: