Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպելու են Նյու Յորքում: Այս մասին հայաստանյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Վերջինս տեղեկացրել է նաև, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերին:
«Հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնց մասին մենք բազմիցս ասել ենք. համապատասխան պայմաններ ստեղծել, որ առաջ տանենք բանակցային գործընթացը»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը նաև ասել է, որ բանակցություններին այլընտրանք չկա. «Հեծանիվ հնարել դժվար է, այն ինչ որ կա, եղել է, դրա շուրջ մենք բանակցում ենք»:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը, ապա Նալբանդյանն այս առնչությամբ ասել է, որ դեռևս որևէ կոնկրետ բան չկա:
Նշենք, որ վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպել էին Բրուսելում հուլիսի 11-ին:
[url=https://jam-news.net/?p=53292&lang=hy]JAMNEWS[/url]