211652_close_icon
views-count2070 դիտում article-date 20:57 24-09-2014

«Բանանց»-ը ջախջախեց «Փյունիկ»-ին և առաջին անգամ դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի սուպերգավաթի (Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթ) հանդիպումը, որի շրջանակում մրցեցին Հայաստանի չեմպիոն «Բանանց»-ը և գավաթակիր «Փյունիկ»-ը: Խաղն ավարտվեց «Բանանց»-ի 3:0 հաշվով հաղթանակով: 14-րդ րոպեին հաշիվը բացեց «Փյունիկ»-ի նախկին խաղացող Վալտեր Պողոսյանը: Տվյալ դրվագում կոպիտ սխալ գործեց «Փյունիկ»-ի դարպասապահ Սամվել Հունանյանը: Վերջինս փորձեց գնդակը բռունցքներով հեռացնել, բայց այն շեղեց դեպի սեփական դարպասը: Քիչ անց Պողոսյանը կարող էր դուբլի հեղինակ դառնալ, սակայն համարձակվեց շեղ հարվածել գերնպաստավոր դիրքից: Մինչ ընդմիջման գնալը «Բանանց»-ը ավելի մեծացրեց իր առավելությունը և գործնականորեն վճռեց խաղի ելքը: 38-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Գևորգ Նռանյանը, իսկ 45-րդ րոպեին Գարեգին Մաշումյանը գեղեցիկ հարվածով ձեռնույան թողեց մրցակցի դարպասապահին: Այդպիսով «Բանանց»-ը իր պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանի սուպերգավաթակիր հռչակվեց: Հարկե է հիշեցնել, որ մինչ այս թիմերը Սուպերգավաթի խաղարկությունում հանդիպել են 4 անգամ և բոլոր հանդիպումներում հաջողությունն ուղեկցել էր «Փյունիկին»: 2005 և 2008 թթ. «Փյունիկը» հաղթել է 1:0, 2010 թ.՝ 2:0, իսկ 2011 թ.՝ 3:0 հաշվով: «Բանանց» - «Փյունիկ»`3:0 Գոլեր` Պողոսյան 14', Նռանյան 38', Մաշումյան 45'

Նմանատիպ նյութեր