211652_close_icon
views-count5721 դիտում article-date 20:11 06-08-2017

Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխադարձ պատժամիջոցները

Մանիլայում անցկացվող հանդիպման ժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ռեքս Թիլերսոնը քննարկել են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների ու ՌԴ-ի՝ դրա դեմ կիրառած միջոցները: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Լրատվամիջոցների հետ զրույցում Լավրովը նշել է, որ իր ամերիկացի գործընկերոջն ամենից առաջ հետաքրքրում էին Ռուսաստանի պատասխան քայլերի բացատրությունը, ինչն էլ մանրամասն ներկայացվել է վերջինիս: Կողմերը նաև քննարկել են միջազգային մի շարք խնիդրներ՝ մասնավորապես, Կորեական թերակղզում և Սիրիաում տիրող իրավիճակի մասին:

Նմանատիպ նյութեր