Դոնի Ռոստովում նորաթուխ հայրը որդու ծննդյան առթիվ երջանկությունից նկարազարդել է սեփական ավտոմեքենան
ՌԴ Դոնի Ռոստովի փողոցներից մեկում ավտոմեքենա են լուսանկարել, որը նկարազարդված է զգացմունքները չթաքցնող երջանիկ հայրիկի ձեռքով, ով, ըստ մեքենայի վրա պատկերված նկարների՝ տղա երեխա է ունեցել:
Լուսանկարը մեծ դիտումներ է ունեցել համացանցում, իսկ մեկնաբանություններից մեկում նշվում է. «Ոչ բոլոր տղամարդիկ կարող են նման կերպ արտահայտվել ու նկարազարդել սեփական մեքենան»:
Ըստ գրվածի՝ երեխայի անունը Դոբրինյա է և «նրան բերել է արագիլը»: