Հենրիխ Մխիթարյանը շրջանցեց Շևչենկոյին և դարձավ նախկին ԽՍՀՄ-ի ամենաթանկ ֆուտբոլիստը
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստը:
Մխիթարյանը 42 մլն եվրոյի դիմաց Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Մինչ այդ նախկին ԽՍՀՄ-ի ամենաթանկ ֆուտբոլիստը ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն էր, որը 2006 թվականին 40 մլն եվրոյի դիմաց «Միլանից» տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի»:
Նշենք, որ Դորտմունդի «Բորուսիան» առայժմ իր խաղացողների վաճառքի գումարով ամառային տրանսֆերային պատուհանի առաջատարն է: «Բորուսիան» Մատս Հումելսի, Իլկայ Գյունդողանի և Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերներից վաստակել է մոտ 108 մլն եվրո: