Անխել Դի Մարիան իր տրանսֆերների ընդհանուր գումարով դարձավ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը
ՊՍԺ-ի նորեկ, արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան դարձավ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը, եթե հաշվի առնենք խաղացողի բոլոր տրանսֆերների ընդհանուր գումարը:
Այսօր Դի Մարիան պաշտոնապես «Մանչեսթեր Յունայթեդից» ՊՍԺ տեղափոխվեց 63 միլիոն եվրոյի դիմաց:
Նախորդ տարի «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստի համար «Ռեալին» վճարել էր 75 միլիոն եվրո: Իրենց հերթին, մադրիդցիները 27-ամյա կիսապաշտպանին 36 միլիոն եվրոյով ձեռք էին էին բերել պորտուգալական «Բենֆիկայից», որն էլ 2007թ. 3 միլիոն եվրո էր վճարել Դի Մարիայի առաջին ակումբին՝ «Ռոսարիա Սենտրալին»:
Այդպիսով, Դի Մարիայի տրանսֆերների ընդհանուր գումարը կազմեց 177 միլիոն եվրո և այդ ցուցանիշով նա շրջանցեց Զլաթան Իբրահիմովիչին (172,8 միլիոն) և Խամես Ռոդրիգեսին (132,63 միլիոն):