«Բարսելոնան» ցանկանում է Նեյմարի հրաժարագինը դարձնել 220 մլն եվրո
                        «Բասելոնան» շարունակում է բանակցություններ վարել հարձակվող Նեյմարի հետ` պայմանագիրը երկարաձգելու ոհամար:
Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ. հունիսը, ակումբը այն ցանկանում է երկարաձգել մինչև 2021 թվականը:
Կատալոնական թիմի ղեկավարությունը մտադիր է պայմանագրով հրաժարագինը դարձնել 220 մլն եվրո, որը 30 միլիոնով ավելին կլինի, քան` ներկայիս գինը:
Նշվում է, որ հենց հրաժարագնի կետն է ամենախնդրահարույցը ակումբի և ֆուտբոլիստի միջև ընթացող բանակցություններում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

