Էրդողանը հաստատել է Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական նոր կազմը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է երկրի ԶՈՒ հրամանատարական նոր կազմը։ Այդ մասին հայտնում է թուրքական Rezmi Gazete պաշտոնական թերթը։
ԶՈՒ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար նշանակված Յաշար Գյուլերը, ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, փոխծովակալ Ադնան Օզբալը և Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Հասան Քյուչուքաքյուզը օգոստոսի 30-ից կանցնեն իրենց պաշտոնավարմանը։
Նշանակումներն արվել են երեկ՝ օգոստոսի 1-ին, վարչապետ Բինալի Յըլդըրըմի նախագահությամբ անցկացված գերագույն ռազմական խորհրդի նիստում։