Էրդողանը հրապարակել է Թուրքիայի կառավարության նոր կազմը, որում կան ազգայնականներ ու քրդամետեր
Հրապարակվել է Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմը, ոը հաստատվել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրողանի կողմից, հաղորդում է Reuters-ը:
Էրդողանը հաստատել է նախարարների կաբինետի նոր կազմն այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը չցանկացավ կոալիցիոն կառավարություն ձևավորել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ:
Փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու է ազգայնական Թուրգուլ Թյուրքեշը: Քրդամետ ուժերից Ալի Հայդար Քոնջան և Մուսլյում Դողանը կզբաղեցնեն համապատասխանաբար Եվրամիության և զարգացման հարցերով նախարարների պաշտոնները:
Կառավարությունը կգործի մինչև նոյեմբերի 1-ը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը: