Մոսկվայում HTB-ի թղթակիցը ուղիղ եթերի ժամանակ ծեծի է ենթարկվել Դեսանտի օրը նշող հարբած տղամարդու կողմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Յուրաքանչյուր տարի օգոստոսի 2-ին Ռուսաստանում նշվում է ՌԴ օդային դեսանտի օրը:
Մոսկվայի Գորկու անվան պարկում HTB հեռուստաալիքի թղթակիցը ծեծի է ենթարկվել դեսանտի օրը նշող հարբած տղամարդու կողմից, ով ոչ սթափ վիճակում ուղիղ եթերի ժամանակ բռունցքով հարվածել է թղթակցի ծնոտին:
HTB-ի տեղեկություններով՝ թղթակից Նիկիտա Ռազվոզժաևը տեղում առաջին օգնութունն է ստացել ժամանած շտապօգնության բժիշկների կողմից:
Նշվում է, որ հարձակվող տղամարդը արդեն ձերբակալվել է: