211652_close_icon

ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ

views-count5655 դիտում article-date 16:36 02-08-2017
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետներն օգոստոսի 2-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի շրջանակում նրանք առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ: Վարդան Գերավետյանը, հացադուլով պայմանավորված, հրաժարվել է ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցը, իսկ Տիգրան Մանուկյանն առողջության հետ կապված գանգատներ չի ներկայացրել: Աշխատակազմի մասնագետներն ուսումնասիրել են նաև նրանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները: Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները կապ են հաստատել նաև Վարդան Գերավետյանի պաշտպանի հետ: Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է հատուկ սկզբունքներով և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է:

Նմանատիպ նյութեր