211652_close_icon
views-count67037 դիտում article-date 20:55 31-07-2017

Նոր մանրամասներ Վանաձորում ոստիկանների կողմից մինչև ատամները զինված «Սամբիստ Վահրամի» վնասազերծումից. կրակոցների արդյունքում տուժող կա.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով քննիչ Մուրադյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ հուլիսի 30-ին Վանաձոր քաղաքի բնակիչ 46-ամյա Վահրամ Ալթունյանի կողմից AKM տիպի ինքնաձիգից արձակցված կրակոցների արդյունքում նյութական վնաս է կրել Վանաձոր քաղաքի մի բնակչուհի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները՝ ոստիկանության Լուռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ կրակոցների հետևանքով վնասվել է Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի 1-ին շենքի բնակիչ 61-ամյա բելա Ադամյանի բնակարանի ննջասենյակի ապակին և սենյակում տեղադրված Sanyo տեսակի հեռուստացույցը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ալթունյանը, ով Վանաձորում ավելի շատ հայտնի է «Սամբիստ Վահրամ» մականվամբ, քթի շրջանում վնասվածք է ստացել, ինչի առիթով էլ քննչական մարմնում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Սայաթ-Նովա զբոսայգու մոտ, մինչև իր կողմից կրակոցներ արձակելը, իրեն անհայտ անձի կողմից հարվածելու հետևանքով, և մինչ այդ վիճաբանություն է տեղի ունեցել իրար միջև: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությանն ու քննչական մարմնին «Սամբիստ Վահրամը» հայտնել է նաև, թե ում միջոցով է տարիներ առաջ հանցագործության գործիք հանդիսացող ավտոմատը ձեռք բերել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ չի բացառվում, որ վաղը օգոստոսի 1-ին ՀԿԳ քննիչ Մուրադյանը միջնորդությամբ դիմի Լոռու մարզի ընդհանուր իրավասաության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի սամբիստ Վահրամի նկատմամբ: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/30/1073711/]հայտնել էր[/url], որ հուլիսի 30-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող «Վենեսիա» սրճարանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել: Օպերատիվորեն սրճարան են ժամանել Լոռու մարզի ոստիկանության, ինչպես նաև՝ Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժինների օպերատիվ խմբերը և Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Լոռու մարզի պահպանության բաժնի ծառայողները: Հենց տեղում ոստիկանների ճիշտ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ վնասազերծվում է կրակոցներ արձակողը, ով, ինչպես ժողովուրդն է ասում, «մինչև ատամները զինված էր», որին էլ բերման են ենթարկում Ոստիկանության Տարոնի բաժին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր